Հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն Արցախի ողջ տարածքում կդադարեցվի գազամատակարարումը․ «Արցախգազ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։



«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։



Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։



--00—ՀԶ