ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News
Ոստիկանության Լոռու մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք իրականացնել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Արդյունավետ էր Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» գնդացրի և պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ատրճանակի և հրացանների կամավոր հանձնման դեպքեր։ Տաշիրի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ արձանագրվել է հրացանի, նռնակի և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00--ԶՀ