ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
«Հանդիպմանը քննարկել ենք հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև միջազգային հարթակներում:
Բարձր եմ գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության ծրագրերի արդյունքները և կարևորել եմ դրանց շարունանականության ապահովումը»,- գրել է Բադասյանը:
--00—ԼՄ