ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հոկտեմբերի վերջին Սոչիում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին գրում է ռուսաստանյան «Վեդոմոստի» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Այդպիսի բանակցություններ կարող են անցկացվել հոկտեմբերի վերջին, որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ Ամենայն հավանականությամբ, ընտրությունը կկանգնի Սոչիի վրա», - ասել է «Վեդոմոստիի» աղբյուրը։
Վերջին անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ անց են կացրել հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ և մասնակցությամբ։
--00—ԼՄ