ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին է խոսել Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Գնահատելով Թուրքիայի երաշտի քարտեզի տվյալները՝ մասնագետը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայի, Մարմարայի, Հարավ-արևելյան Անատոլիայի, Սև և Էգեյան ծովերի շրջանների կարևոր հատվածներում նկատվում են «խիստ ուժեղ», «ուժեղ» կամ «չափավոր ուժեղ» երաշտներ։
«Ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի բնակչությունն արագ աճում է և արդյունաբերությունը՝ զարգանում, ենթադրվում է, որ 2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա։ Իզմիրի զգալի հատվածում նկատվում է ուժեղ երաշտ: Հայտնի է, որ ամսական մի քանի աստիճանով բարձրանում է քաղաքի ջերմաստիճանը»,- ասել է Այոլը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ