ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Թուրք պրոֆեսոր Մեհմեդ Էֆե Ջամանը թվիթերյան իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հետ կապված։
«1915-ի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի պատմության ամոթալի էջն է։ Թուրքիայի հասարակությունն առանց այդ բարբարոսության հետ առերեսվելու, չի կարող իր տեղը գտնել քաղաքակիրթ աշխարհում։ Կիսում եմ իմ հայ եղբայրների վիշտը»,-գրել է պրոֆեսորը։