Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական բանակցություններում․ թուրք պրոֆեսոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

photo_2024-05-15_16-45-09

Թուրքիայի «Քադիր-Հաս» համալսարանի պրոֆեսոր Միթաթ Չելիքփալան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած գործընթացի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին, փոխանցում է Ermenihaber.am-ը:

Չելիքփարան գործընթացի մասին իր դիտարկումները ձևակերպել է՝ վերջերս Ղազախստանի Ալմաթի քաղաքում Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին գնահատականներ տալով:

Թուրք պրոֆեսորը, նախ ներկայացնելով հանդիպման լուսաբանված և չլուսաբանված կողմերը, նշել է, որ երկու երկրների միջև առկա տարաձայնությունները չեն լուծվել, ապա ընդգծել, որ հանդիպումը եղել է անարդյունավետ:

Ըստ Չելիքփալայի՝ Ալմաթիի հանդիպումը ոչնչով չի տարբերվել նախկինում Գերմանիայի միջնորդությամբ կայացած երկկողմ բանակցություններից, քանի որ երկու դեպքում էլ հանդիպումն ավարտվել է առանց փաստաթղթի ստորագրման, այսինքն առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։

Այս համատեքստում նա շոշափել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդական դերի հնարավորությունը՝ կտրականապես բացառելով այն:

Նման կարծիքը պայմանավորված է եղել պրոֆեսորի այն համոզմամբ, որ Թուրքիան այս գործընթացում անկողմնակալ չէ և այդ իսկ պատճառով Հայաստանի տեսանկյունից դիտարկելու պարագայում Թուրքիան չի կարող հանդիսանալ որպես միջնորդ պետություն:

Ամփոփելով միտքը՝  Չելիքփարան, այնուամենայնիվ, համոզմունք է հայտնել, որ եթե բանակցությունները շարունակվեն, Ադրբեջանի և Հայատանի միջև խաղաղության պայմանագիրը, ի վերջո, կարող է դառնալ իրականություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ