ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Ակնկալվում է, որ 9000 ամերիկացի և 17 հազար զինծառայող 26 գործընկեր երկրներից կմասնակցեն «Defender 23» զորավարժություններին։ Այս մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության փոխանցմամբ այսօր Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։
«Բացի ԱՄՆ-ից, զորվարժություններին իրենց զորքերով կմասնակցեն նաև Հայաստանը Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ։», - նշել է Սինգհը։
Շուրջ երկամսյա տևողությամբ զորավարժությունները միտված են ԱՄՆ-ում տեղակայված ուժերի և ԵՄ դաշնակիցների ու գործընկերների հետ փոխգործակցության զարգացմանն ու կատարելագործմանը։
«Defender 23» զորավարժությունները, սկսված 2021 թվականից, ղեկավարվում են ԱՄՆ եվրոպական և աֆրկյան բանակի կողմից։
Զորավարժությունները նախատեսված են ցույց տալու ԱՄՆ զորքի կարողությունը զինտեխնիկան արագորեն տեղակայելու, դաշնակիցներին երաշխավորելու, կանխելու Եվրոպայի խաղաղության հնարավոր խաթարումն ու խաղաղությունը, ինչպես նաև՝ պաշտպանելու մայրցամաքը ագրեսիայից:
--00—ԱՊ