Ըմշամարտի ԵԱ-ում Ալիխանյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը, գրում է armsport.am-ը։

Ազատ ոճային ըմբիշ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել:

Քառորդ եզրափակչում նրան հաղթած Սլովակիայի ներկայուցիչը՝ Թայմուրազ Սալկազանովը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել:

Հրայր Ալիխանյանը (74կգ) 3:2 հաշվով հաղթեց մակեդոնացի Ռասուլ Շապիևին սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալը կվիճարկի վրացի Կենտչաձեի հետ:

--00—ԼՄ