Հայտնի է, թե երբ Բայդենը կհայտարարի երկրորդ ժամկետով վերընտրվելու իր մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

1109253

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է նախագահական ընտրարշավին իր մասնակցության մասին հայտարարել արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ի հրապարակումից։

«Բայդենի մերձավոր խորհրդականների և դաշնակիցների նեղ շրջանակը երեքշաբթի օրը պատրաստվում է տեսահայտարարության, որը կհամընկնի 2019 թ.-ին Բայդենի կողմից քարոզարշավի մասին հայտարարության օրվա հետ», - հաղորդում է CNN-ը` վկայակոչելով չորս իրազեկ աղբյուրների:

CNN-ի տվյալներով՝ «սենտիմենտալ և տարեդարձներ սիրող Բայդենը» հավանություն է տվել պլանին՝ իր մտադրությունները պաշտոնական դարձնել արդեն ապրիլի 25-ին. 4 տարի առաջ հենց այդ օրն էր նա մեկնարկել իր քարոզարշավը:

Խորհրդականները զգուշացնում են, որ հայտարարության ժամկետը կարող է փոխվել անկանխատեսելի իրադարձությունների պատճառով, սակայն, ըստ դեմոկրատների բարձրաստիճան ներկայացուցչի,  որոշում է ընդունվել, որ «ժամանակն է հայտարարելու ակնհայտը՝ նա առաջադրվում է»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

--00—ՅՄ