Էն ժամանակ ասեիք՝ վեր կաց, հողերը տուր, ոչ թե՝ եկել ա հողերը տա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Այն ժամանակ ասում էին, թե ինչի չենք հանդիպել ԼՂ հարցով բանակցած մարդկանց հետ։ Հանդիպել ենք, առաջին տպավորությունը եղել է այն, որ նրանց թվացել է, թե մենք միամիտ ենք։ Իսկ, կներեք, ինչի պետք է բանակցային արդյունքների մասին հանդիպումներով իմանայինք, բա սա պետություն չի՞։ Դարակների, սառնարանի ոտքի տակից մի երկու թուղթ ենք գտել։ Այս մասին խորհրդարանում հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում, ասում էր՝ տանս հարցը լուծի, չէր կարողանո՞ւմ ասել, որ ԼՂ հարցում սենց բաներ կա, Բակո Սահակյանը գալիս էր ինձ հետ էր սուրճ խմում։

Բա էն ժամանակ հրապարակային ասեիք, երկուսդ էլ ասեիք, ասեիք՝ վեր կաց ու հողերը հանձնի, բա ինչի՞ էիք ասում եկելա հողերը տա, եկելա հողերը հանձնի, ասեիք հազիվ եկել ես, հազիվ լեգիտիմ ես, տուր հողերը»,-ասել է Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ