ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Թուրքիան արձագանքել է Երևանում տեղադրված աղբյուր-հուշակոթողին, որի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։
Հիշեցնենք, որ օրերս Երևանի կենտրոնում` Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում, «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող է բացվել։
«Նման սադրիչ քայլերը, որոնք չեն համապատասխանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերին։ Ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան կարգավորման գործընթացի վրա»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ն տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ