«Աքքույուն» ռուս-թուրքական խոշորագույն համատեղ նախագիծն է․ Էրդողանի ու Պուտինի հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

աքքոույու

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը տեսակապով մասնակցել են ռուսական արտադրության միջուկային վառելիքը «Աքքույու» ԱԷԿ հասցնելու արարողությանը։ 24News-ը ներկայացնում է նախագահների համատեղ հայտարարությունը․

Վլադիմիր Պուտին․



️▪️ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են խորացնել տնտեսական և առևտրային կապերը, ինչը հաստատվում է թուրքական տարածքում գազային հանգույցի գործարկմամբ։ Այն թույլ կտա շարունակել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը:

️ ️▪️ Միջուկային էներգետիկայի զարգացման գործում Թուրքիայի համար կարևոր քայլ է դարձել «Աքքույու» ԱԷԿ-ը որպես միջուկային օբյեկտ գրանցելը։

▪️ Ռուսաստանն ու Թուրքիան նաև վերահաստատում են երկու երկրների միջև ավիահաղորդակցության ընդլայնման ծրագրերը։

▪️ Ավելի վաղ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հաջողվել է ձեռք բերել կարևոր համաձայնություններ, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացման շուրջ։

▪️ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել Թուրքիային։

▪️ Ռուսաստանը նաև օգնություն կցուցաբերի Թուրքիային երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

▪️ 2022 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 62 միլիարդ դոլար, պլանավորվում է հետագայում ևս ավելացնել համատեղ առևտրի ծավալները։

Թայիփ Էրդողան.



▪️ Առաջարկվել է ռուսական հացահատիկի ալյուրն անհատույց ուղարկել կարիքավոր երկրներին։

▪️ Թուրքիան միանում է ատոմային էներգետիկա ունեցող երկրների ակումբին, թեկուզ 60 տարի ուշացումով։

️▪️ Փետրվարի 6-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժը չի ազդել «Աքքույու» ատոմակայանի աշխատանքի վրա, ինչը հաստատել է մեր հաշվարկների ճշտությունը։ Մենք հաշվի ենք առնում ատոմային կայանների կառուցման վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի և ԵՄ-ի բոլոր առաջարկությունները։

▪️ Մինչև 2028 թվականը շահագործման կհանձնվեն «Աքքույու» ատոմակայանի բոլոր բլոկները։

▪️ Էրդողանը Թուրքիայի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին՝ «Աքքույու» ատոմակայանի կառուցման համար:

▪️ «Աքքույու» ատոմակայանի կառուցումը Թուրքիայի և Ռուսաստանի խոշորագույն համատեղ նախագիծն է։ 

 

--00—ՍՊ