Վրաստանը չվերթների իրավունք է շնորհել ռուսական ավիաընկերությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ազիմուտ

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը մայիսի 17-ից կսկսի չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Վրաստանը չվերթների իրավունք է շնորհել։ Այդ մասին գրում է РиаНовости-ն՝ վկայակոչելով քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:



Ռուսական ինքնաթիռների համար Վրաստան թռիչքների արգելքը գործում էր 2019 թվականից:



Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագիր է ստորագրել, որով վերսկսվում է երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը։




--00—ՍՊ