166 դպրոցի աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդը չի կալանավորվել․ սահմանվել է հսկողություն և 2մլն գրավ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

գգ

Դատարանը մասամբ բավարարել է Երևանի 166 հիմնական դպրոց ներխուժած տղամարդուն կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին 24News-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Դատարանը որոշել է տղամարդու նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը և 2 միլիոն դրամի չափով գրավը:

Հիշեցնենք, որ նախորդիվ ոստիկանությունից հաղորդել էին, որ Երևանի թիվ 166 դպրոցից ժամը 12։57-ին հաղորդում էր ստացվել դպրոցի վրա հարձակման մասին։ Դպրոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դպրոցի 8-րդ դասարանի սովորողներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածել է 9-րդ դասարանի երկու աշակերտների, որոնք վնասվածքներով տրամադրել են բուժկենտրոն։

--00—ԱՊ