Ֆինլանդիան սառեցրել է ռուսաստանցի օլիգարխ Ռոտենբերգի հաշիվները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

3-format1001

Հելսինկի քաղաքի վերաքննիչ դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և թույլ է տվել սառեցնել ռուսաստանցի օլիգարխ Արկադի Ռոտենբերգի ընկերության հետ կապված հաշվի վրա առկա միլիոն եվրոյի մեկ երրորդ մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Խոսքը ֆիննական ընկերության հետ գործարքի մասին է, որը հանքային պարարտանյութեր է գնել Դուբայից։ Դեռևս 2021 թ.-ի հոկտեմբերին դատարանը կալանք էր դրել 323 հազար եվրոյի վրա՝ հօգուտ դուբայական Agricultural Minerals DMCC-ի, քանի որ որոշել էր, թե Ռոտենբերգն ուղղակի կամ անուղղակի մուտք է ունեցել դեպի այդ պարարտանյութերը։

Շրջանային դատարանը բեկանել էր այս որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը կանգնել է մեղադրող կողմի կողմը և որոշել կալանք դնել դրամական միջոցների վրա։ Որպես ապացույց՝ դատարանը հաշվի է առել ԶԼՄ-ների հետաքննությունները, որոնք ցույց են տվել, որ Դուբայի ընկերությունն իրականում գործել է Ռոտենբերգի կողմից վերահսկվող «Մինուդոբրենիա» ռուսական բաժնետիրական ընկերության անունից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ