ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյյոնը կանչվել է արդ երկրի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի ԱԳՆ-ում դեսպանին ասել են, որ ֆրանսիական կողմը պետք է պարզաբանի նախագահ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները։
Նշենք, որ Մարսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ նման հայտարարություն է արել. «Ես Ալիևիի վրա ավելի ճնչում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունեմ»
Մակրոնը նաև նշել է. «Չկասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս մեջ: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ: Գիտեք նաև, որ առաջին անգամ Ֆրանսիան Հայաստանում իր դեսպանություն է ուղարկել զինվորական կցորդ, իսկ դա ինչ-որ բան նշանակում է, չէ՞։ Մենք պիտի անենք մեր կարելին, առավելագույնը»
--00—ԶՀ