Արդշինբանկը դադարեցնում է Unistream դրամական փոխանցման համակարգի հետ գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Աշ

 

21.07.2023թ.-ից Արդշինբանկ ՓԲԸ դադարեցնում է դրամական փոխանցումների իրականցումը Unistream արագ դրամական փոխանցումների համակարգով: Այս մասին տեղեկացնում է Բանկի մամլո ծառայությունը:

Բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը և առաջարկում դրամական փոխանցումեր կատարել Բանկի կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարագերով՝ Moneygram, Intelexpress, Ria, Moneytun: Փոխանցման պայմաններին և սակագներին ծանոթանալու համար կարող եք անցնել hետևյալ հղումով՝ https://bit.ly/3cxTI9J

 

--00—ԱՊ