ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 51 շենքի բնակարաններից մեկում ծուխ և կրակ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատի մի քանի մարտական հաշվարկ և ավտոոսանդուղք, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կատարեն իրենց աշխատանքը։
Ժամանել են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, որպեսզի, եթե բժշկի կարիք լինի, իրենք օգնություն ցուցաբերեն։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00--ԼՀ