Շառլ Միշելը կոչ է անում որքան հնարավոր է շուտ երկխոսություն սկսել Բաքվի և Ստեփանակերտի միջև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

l-KkSYkUF7kh

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել հնարավորինս շուտ երկխոսություն սկսել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների միջև, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Միշելը կողմերին կոչ է անում խուսափել հումանիտար հասանելիության հարցը քաղաքականացնելուց։

Նա հավելել է, որ Միշելը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ են Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ «ապաշրջափակման տարբերակները քննարկելու համար»։

--00—ՅՄ