ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Մեզնից յուրաքանչյուրը ցանկացած բան ընկալում է յուրովի։ Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ Արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությանը, թե Արցախում ստեղծված իրավիճակից լուծումը կարող է լինել Աղդամի ճանապարհի օգտագործումը։
«Բայց կարող է՝ ինքն ուրիշ լուծումներ է «խիզախ» համարում, մենք այդպես չենք համարում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
--00—ՅՄ