ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Հրդեհները շրջակա միջավայրին, ինչպես նաև մեր երկրի կենսաբազմազանությանն ու կենսաանվտանգությանն սպառնացող թիվ մեկ մարտահրավերներից է։ Հրդեհների առաջացման պատճառները լինում են և՛ բնածին, և՛ մարդածին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրանք գլխավորապես մարդածին են և մարդկային անուշադրության կամ սխալ գործունեության արդյունք։ Այս մասին հիշեցնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Հաճախ մարդիկ, չգիտակցելով դրա բացասական հետևանքները, գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կամ հետո այրում են խոզաններն ու բուսական մնացորդները՝ ուղղակի նպաստելով շրջակա միջավայրի կարևորագույն բաղադրիչների ոչնչացմանը, մասնավորապես հողի որակական հատկությունների կորստին:
Կրակը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, մակերևույթային շերտը քայքայվելով վերածվում է մասնիկների, որի հետեւանքով հողը հեշտությամբ է ենթարկվում քամու և ջրի էրոզիայի:
Հնձած արտերի այրումը նպաստում է հողում եղած շատ օգտակար նյութերի քայքայմանը, այրվում է ոչ միայն հողի վերին շերտում գտնվող օրգանական եւ հանքային զանգվածը, այլ նաև բույսերին պիտանի շատ այլ սննդատարրեր՝
Հաճախակի հրկիզումը/այրումը 38-40% կրճատում է խոնավության ներթափանցման ու պահպանման հողի կարողությունը:
Հրկիզված/այրված տարածքներում 10-13 տարվա ընթացքում հումուսի բաղադրությունը նվազում է 11-30, իսկ հողի ընդհանուր թթվածնայնությունը` 7-25 % տոկոսով:
Եթե հողից վերև կրակի ջերմաստիճանը 700-8000 C է, ապա հողի մակերեսին այդ ջերմաստիճանը հասնում է 350-4500 C, հողի մակերեսից 3 սմ խորության վրա` մոտ 150-3000 C, իսկ 5 սմ խորության վրա` մոտ 1000 C: Այսպիսով, հողում բնակվող կենդանի օրգանիզմների համար հողի մակերեսին կատարվող հրկիզման/այրման մահացու ջերմությունը թափանցում է 2-ից մինչև 5սմ: Ինչ վերաբերում է ջերմոցային գազերի արտանետմանը, ապա հնձած արտերի հրկիզման հետևանքով մթնոլորտ են արտանետվում զգալի քանակությամբ մեթան, ածխածնի մոնոքսիդ, ազոտային օքսիդ և ազոտի օքսիդներ (CH4, CO, N2O և NOX)։
--00—ՍՊ