ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը անեծք է Հայաստանի ղեկավարության համար, քանի որ այն կրում է իշխանությունը կորցնելու վտանգ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, թե իբր Ադրբեջանի հետ առևտուրը կարող է նպաստել հայ ժողովրդի զարգացմանը, ինչը կարող է վերացնել այդպիսի առաջնորդների ներկայության պատճառը։
--00—ՅՄ