Եվրոպայի խորհրդի կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները հյուրընկալվել են ԿԸՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

1119611

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար և ներկայացրել ավագանու ընտրությունների ընտրակարգը։

Հովակիմյանը հյուրերին է ներկայացրել էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք կիրառվել են այս ընտրական գործընթացում և պատասխանել դիտորդական առաքելության ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։

--00—ՅՄ