Սոցապնախարարին փոխարինող են գտել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

լօ

«Հրապարակը» գրում է․ «Մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը կլծվի կառավարության փոփոխությունների գործին․ ըստ լուրերի՝ պատրաստվում է 5-6 նախարար փոխել։ Ցուցակում առաջիններից մեկը սոցապնախարար Նարեկ Մկրտչյանն է, ով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քավորն է, բայց ինքն է Պապիկյանի «քավորությամբ» նշանակվել։



Պատճառը, ըստ այդ լուրերի, ոլորտում աղմկոտ բացահայտումներն են, եւ չնայած մեր աղբյուրներն ասում են, որ Մկրտչյանի ոտքի տակ քանդողներից մեկը ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն է, ով հույս ունի, որ ինքը կփոխարինի Մկրտչյանին, սակայն կառավարությունում խոսում են, որ Փաշինյանը հակված է այլ անձի` իր «լյուբիմչիկներից» մեկին` Գեւորգ Պապոյանին նշանակել: Պապոյանը, հիշեցնենք, ՔՊ-ի փոխնախագահներից է։»։



--00—ԱՊ