ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
«Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին ֆրանսիական Նիցցա քաղաքում, հայտնի դարձավ, որ մրցույթը կմեկնարկի Իսպանիայի պատվիրակի ելույթով: Այն կեզրափակի Նիդերլանդների պատվիրակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խմբի ելույթի համարը կհայտարարվի ավելի ուշ:
Հայաստանի պատվիրակները, որոնք նոյեմբերի 26-ին կայանալիք մրցույթում կատարելու են «Do It My Way» երգը, ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:
Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ