ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Սովորական միջոցառում է, որևէ արտառոց դեպք չկա, ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ՝ ապահովելով մետրո մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։
Այս մասին 24News-ին փոխանցեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Մետրոպոլիտենում արտառոց իրադարձություն տեղի չի ունենում։ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանների կողմից պարբերաբար իրականացվող ուժեղացված ծառայության ընթացքում մետաղորսիչ սարքերի օգնությամբ ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը։ Սովորական միջոցառում է, որն ուղղված է հասարակական անվտանգությանը»,- ընդգծեց մամուլի խոսնակը։
Նշենք, որ տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում են՝ ինչպես են ոստիկանները մետաղորսիչ սարքերի միջոցով ստուգում ուղևորների պայուսակները։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ