Հայաստանի հրաձիգները մեդալներ են նվաճել Polish Open Kaliber միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

l-0x0wh-786x458z-1

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, Polish Open Kaliber միջազգային մրցաշարում կանանց 10մ ատրճանակ մրցաձևում երկրորդ տեղով դուրս գալով եզրափակիչ, դարձել է մրցաշարի հաղթող:

Կարապետյանը եզրափակիչում գրանցել է 237.6 արդյունք, տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Ավելի վաղ Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ մրցելով Լատվիայի թիմի հետ զիջել էին՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Ամբողջական ելույթը կարող եք տեսնել հետևյալ հղումով:

--00—ՅՄ