ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Գազայի հատվածում հրադադարի հարցը։
«Ես նրանից հրադադար չեմ խնդրել»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
ԱՄՆ նախագահը նշել է, որ զրույցը «երկար» է տևել, սակայն հրաժարվել է մեկնաբանել դրա բովանդակությունը։
Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերը «քննարկել են Գազայում Իսրայելի ռազմական արշավը, ներառյալ դրա նպատակները»:
--00—ՅՄ