ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 13, 24News
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է իր կարծիքով Զինեդին Զիդանի մասին, ով նախկինում գլխավորել է «Ռեալը»․
«Զիդանը լավագույն ֆուտբոլիստն էր, ում ես երբևէ տեսել եմ մարզումների ժամանակ։ Այն, ինչ նա արեց, անհավանական էր: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Նա ինձ շատ օգնեց նաև որպես օգնական, քանի որ գիտեր ակումբը։ Նա օգնեց ինձ շփվել ֆրանսիացի ֆուտբոլիստների հետ և հարմարվել իսպանական մշակույթին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Անչելոտին և Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում անցկացրել են 263-ական հանդիպում։
--00--ԼՀ