ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
ՌԴ նախագահի ընտրությունների համար այսօր ՀՀ տարածքում 5 ընտրատեղամաս է գործում՝ 2-ը Երևանում (1-ը դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, 1-ը՝ ավիաբազայի) և 3 ընտրատեղամասեր՝ Գյումրիում (ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102 ռազմաբազայում), հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Դիվանագիտական ներկայացուցչությունում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մարտ 11-13-ը վաղաժամ ընտրություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Քվեարկել է 844 անձ՝ մեր սահմանապահներն են, զինվորականները, որոնք այնտեղ են և Սյունիքում ապրող և աշխատող ՌԴ քաղաքացիները»,- ասաց դեսպան Կոպիրկինը։
«Սա երևի թե ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկն է, քանի որ այս ընտրությունների արդյունքներից շատ բան է կախված մեր երկրի, ժողովրդի համար այս բեկումնային ժամանակաշրջանում։ Իհարկե, մենք այստեղ՝ Հայաստանում ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել քվեարկության կազմակերպմանը՝ օրենսդրությանն ու ՌԴ ԿԸՀ-ի ցուցումներին համապատասխան»,- ասաց դեսպանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ