ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանից տեղեկացա, որ երեկ ուշ երեկոյան եւ գիշեր ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից կրակ է բացել Մովսես, Չինարի, Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի վրա, վնասվել են տներ։
Ներքին Կարմիր աղբյուրում ադրբեջանական գնդակը վնասել է մարդատսր ավտոմեքենա։ Մովսեսում ապրիլի 6-ին նախատեսված մշակութային միջոցառումը չեղարկվել է»։
--00—ՅՄ