Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

c7540e2c-039e-11ed-ab02-e6bf6409323d_1657821712328-e1662283349619

Երևան քաղաքում ապրիլի 14-ի գիշերը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ 

Հանրապետությունում ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կնվազի։

--00—ՅՄ