Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի, բաներ կան, որոնց մասին հիմա ասել չենք կարող. Գառնիկ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

«Ժամը 4-ին լինելու է ԱԺ խորհրդի նիստ, այդ հարցը դրվելու է քննարկման և կարծում եմ, որ դրական եզրակացություն կստանա։ Խորհրդարանի հնաբնակ՝ մեր գործընկեր պատգամավորները, ասում են, որ այդ գործընթացը ամբողջությամբ իրատեսական է, այսինքն հնարավոր է, որ տեղի ունենա այն ինչի մասին երեկ հայտարարվել է»։ Այս մասին այսօր ԱԺ-ի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Սրբազան շարժման» առաջնորդներից Գառնիկ Դանիելյանը։

Ըստ Դանիելյանի՝ իշխող խմբակցությունում էլ կան շատ պատգամավորներ, ովքեր կողմ են իրենց հետ, բայց որոշակի սպառնալիքների պատճառով չեն կարողանում իրենց ձայնը բարձրացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ