Ասադը հրամայել է Սիրիայում նոր կառավարություն ձևավորել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

սս

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարգադրել է նոր կառավարություն ձևավորել։ Այդ խնդիրը նա հանձնարարել է կապի և տեխնոլոգիաների նախկին նախարար Մուհամեդ Գազի Ալ Ջալիլիին, ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ 

Ալ-Ջալիլին կապի և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի հուլիսը: 2008-2014 թվականներին աշխատել է կապի նախարարության պետի տեղակալ։



 --00—ՍՊ