Հայաստանի հավաքականը շախմատային Օլիմպիադայում հաղթեց անգլիացիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

d
Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
 
 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Անգլիայի հավաքականի նկատմամբ:
 
 Թիմին հաղթական միավոր է բերել Հայկ Մարտիրոսյանը:
 
 Շանթ Սարգսյանի, Գաբրիել Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
 Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ամերիկայի հավաքականի հետ:
 Այսօր հաղթել են Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը:



--00—ՍՊ