ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Նիդեռլանդները նախատեսում է Ուկրաինային մատակարարել 42,6 մլն եվրո արժողությամբ հետախուզական անօդաչու սարքեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
«Ներկայումս Ուկրաինան ժամանակակից անօդաչու թռչող սարքերի մեծ կարիք ունի, ուստի հոլանդական DeltaQuad ընկերությունը Ուկրաինային կմատակարարի 42,6 միլիոն եվրո արժողությամբ հետախուզական անօդաչու սարքեր»,- հայտնել է Բրեկելմանսը։
--00—ՅՄ