Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Снимок

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակությամբ է ընդունել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման լուրը:

«Պատանդները սկսում են դուրս գալ այսօր. երեք հրաշալի երիտասարդ կանայք կլինեն առաջինը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը, ստանալով ՀԱՄԱՍ-ից ազատ արձակվող պատանդների ցուցակը, հայտարարել էր, որ Գազայի հատվածում հրադադարը ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով հունվարի 19-ի ժամը 11:15-ին:

Գազայի հատվածում հակամարտող կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնության են եկել հունվարի 19-ից 42 օրով զինադադարի շուրջ և հայտարարել ռազմական գործողությունները վերջնականապես դադարեցնելու ցանկության մասին։

--00—ԼՀ