ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դեռ կոմայի մեջ է։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանցից, ովքեր այս ամբողջ ընթացքում հետաքրքրվել են ամուսնու առողջական վիճակով։
«Ցավոք, ես ոչինչ չունեմ ասելու։ Վիճակը նույնն է։ Մեր սիրելին քնած է, իսկ ես, երեխաներս և մեր երկու մայրիկները սպասում ենք։ Եվ կսպասենք այնքան, որքան անհրաժեշտ կլինի»,- նշել է նա։
--00—ԼՀ