ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
TikTok սոցիալական ցանցն ԱՄՆ-ում օգտատերերի համար անհասանելի է դարձել այն բանից հետո, երբ դատարանի այն արգելող որոշումն ուժի մեջ է մտել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Associated Press-ը, TikTok-ը հեռացվել է հավելվածների ներբեռնման հարթակներից, հրապարակված ծանուցմամբ այն մասին, որ սոցցանցն այլևս հասանելի չէ Միացյալ Նահանգներում:
Հայտարարության մեջ TikTok-ը ներկայացնող ընկերությունը հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է կարգավորվել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո։ Ուստի սոցցանցը հորդորել է օգտատերերին հետևել նորություններին։
ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն հաստատել է TikTok հավելվածն արգելող դաշնային օրենքը, քանի դեռ չինական ByteDance ընկերությունը չի հրաժարվել սոցիալական ցանցի սեփականության իրավունքից։
Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին։
Ավելի վաղ նա հայտարարել էր TikTok-ի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու մտադրության մասին։
--00—ԼՀ