Գևորգ Կասպարովի որդին դարձել է Քրիստիան Էրիկսենի անվան մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

ս

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի որդին՝ Ավետ Կասպարովը, Պրահայի «Սպարտայի» մինչև 17 տարեկանների թիմի կազմում դարձել է Քրիստիան Էրիկսենի անվան մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Վերջին խաղում «Սպարտան» 4-1 հաշվով առավելության է հասել «Ունիոն Բեռլինի» նկատմամբ:

Դանիայում կայացած մրցաշարում 16-ամյա Ավետը մասնակցել է 2 հանդիպման և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ:

--00—ԼՀ