ՀՀ համախառն պետական պարտքը 2024 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 12 569.825 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

հ

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի համախառն պետական պարտքը 2024 թ.-ի ենթադրյալ 49,7%-ից մինչև 2026 թ.-ի վերջը կհասնի 55%-ի, ինչը համապատասխանում է կանխատեսվող միջին ցուցանիշներին: 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2024 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 12 569.825 մլն դոլար՝ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ նվազելով 63.017 մլն դոլարով։ Ընդ որում, 6 297.308 մլն դոլարը բաժին է ընկնում արտաքին պարտքին (ամսական աճը՝ 21.528 մլն դոլարով), իսկ ներքին պարտքը նոյեմբերին կրճատվել է 84.545 մլն դոլարով և կազմել 6 272.517 մլն դոլար։ 


 

--00—ՍՊ