Թուրքերը շարունակում են վայելել նիկոլական «հյուրընկալությունը». Արթուր Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

aa

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Հայոց բանակի օրվա առթիվ գրառում է արել ֆեյսբուքյան էջում․

«2022 թվականի հունվարի 28-ին Գեղամ Մանուկյանի հետ մեկնեցինք Արցախ՝ այցելելու առաջնագիծը պահող տղերքին: Բանակի տոնը նշեցինք Դավիթ Մանուկյանի տանը: Այսօր Եռաբլուրում հիշել էի այդ այցը: Այսօր մեր հաղթանակը կերտած երկու գեներալ՝ Դավիթ Մանուկյանն ու Լևոն Մնացականյանը, ադրբեջանական գերությունում են: Բարձրաստիճան զինվորականներ դատվում են Երևանում... 

Արցախը հայաթափված է ու Ադրբեջանին բռնակցված: Իսկ թուրքերը շարունակում են վայելել նիկոլական «հյուրընկալությունը» Ջերմուկում, Ներքին Հանդում, Շուռնուխում ու Շորժայում»:

--00—ՍՊ