Շատ զրկանքներ է կրել հայ զինվորը, բայց Հայրենիք ունենալու իրավունքը հեշտ չի տրվում․ Չարչյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

ա

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ:

«Հարգելի հայրենակիցներ, զինվորներ, սպաներ, շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ:

Հունվարի 28-ը ևս մեկ անգամ մեր Հայրենիքի կայացման համար ներդրում ունեցած  զինվորին հիշելու ու փառաբանելու, նրա նվիրումն ու զրկանքները գնահատելու, նրա առջև խոնարհվելու օրն է։

Շատ զրկանքներ է կրել հայ զինվորը, բայց Հայրենիք պահելը հեշտ չէ, Հայրենիք ունենալու իրավունքը հեշտ չի տրվում։ 

Հայրենիքի համար պետք է կռվել, պայքարել, պաշտպանել, որովհետև թիկունքում Ընտանիքն է, Մայրը, Զավակը, Հայ Առաքելական Եկեղեցին, մի ողջ ազգ, որի հանգիստ քունը վստահված է Զինվորին։

Հայոց բանակը Արցախյան հաղթանակ կերտած բանակ է, Հայոց բանակը Վազգեն, Բեկոր, Դև, Թաթուլ, Մոնթե, Դավիթ, Մխիթար ծնած բանակ է, Հայոց բանակը թշնամուն ծնկի բերած բանակ է։ Այդպես եղել է ու հավատում եմ՝ այդպես լինելու է։

Փառք քեզ Հայ Զինվոր, Փառք քեզ Հայոց Բանակ»:

--00—ՍՊ