ԱՄՆ-ն ՀՀ-ի նկատմամբ իր քաղաքական դիրքորոշման պատճառով դիմադրում է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծին․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

դ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԱՄՆ-ն դիմադրում է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման հարցում։  


Նրա խոսքով՝  ամերիկյան կողմն ակտիվորեն դեմ է արտահայտվել այդ նախագծին Հայաստանի նկատմամբ իր քաղաքական դիրքորոշման պատճառով:

Ալիևը ասել է, թե ԱՄՆ-ն լուրջ ճնշում է գործադրել Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա, որպեսզի նրանք չհամաձայնեն մասնակցել նախագծին․ «Արդյունքում, Ադրբեջանից մի քանի տարի պահանջվեց վրացական կողմի հետ բանակցություններ վարելու համար, նախքան հաջողվեց համաձայնության հասնել»,- ասել է նա:

--00—ՍՊ