ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Փետրվարի 7-11-ը Երևանի Օլիմիպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կանցկացվի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնությունները:
Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան և ներկայացնում առաջնության ժամանակացույցը:
Նշենք՝ Հայաստանի առաջնություն վերջին անգամ անցկացվել էր 2022 թվականին: Այնուհետև, ԵՕՀՊՄ քոլեջի ծանրամարտի դահլիճի վերանորոգմամբ պայմանավորված՝ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվել:
--00—ՍՊ