Գազամատակարարման դադարեցում Վանաձորում՝ պայմանավորված նոր գազասպառման համակարգի միացմամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

գազ.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։


--00--ԱՀ