ԱԽՔ-ը պնդում է, որ Սահմանադրության փոփոխությունը պայմանավորված չէ Բաքվի պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

 Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, թե կառավարության նախաձեռնությունը՝ ընդունել նոր Սահմանադրություն, պայմանավորված չէ Ադրբեջանի պահանջներով։ Այդ մասին նա հայտարարե է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 
«Սա ամբողջովին ներքին գործընթաց է», - հայտարարել է նա։  

Հիշեցնենք, սակայն, որ Հայաստանի իշխանությունները նոր Սահմանադրության ընդունման մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Ադրբեջանը պահանջ դրեց փոխել մեր Մայր օրենքը՝ այնտեղից հանելու համար Անկախության հռչակագրի մասին հղումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ