Ավարտվել է ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի խորհրդակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

photo_2025-03-14_18-29-30.

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի մասնագիտական հավաք-խորհրդակցությունը։

Երկօրյա հավաքի նպատակն էր անձնակազմի գործառութային պարտականությունների իմացության ամրապնդումը, մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացումն ու կատարելագործումը։

Հավաք-խորհրդակցության ընթացքում ներկայացվել են 2024 թվականին կատարված աշխատանքները և նախանշվել ընթացիկ տարվա գերակա խնդիրներն ու առաջնահերթությունները:

Միջոցառման ավարտին Պն ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանը մի խումբ  զինծառայողների հանձնել է խրախուսական պարգևներ:

--00—ՅՄ