ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը․
 

«Ես ողջունում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի մշակումն ավարտելու կապակցությամբ։

Սա կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգության համար և հնարավորություն՝ ամրապնդելու մեր համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում»,- գրել է նա։ 


 

--00—ՍՊ